Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.07.2018 | 00:28

Դուստրը հոր գաղտնի հոգսն է, և նրա այդ հոգսը վանում է քունը, չլինի թե աղջիկ ժամանակ նա թառամի, թե երբ ամուսնանա, ատելի դառնա, չլինի թե կուսության ժամանակ պղծվի և հղի լինի իր հայրական տանը, չլինի թե երբ ամուսնանա, դավաճանի ամուսնուն և երբ նրա հետ ապրի, չլինի թե ամուլ մնա։ Անամոթ դստեր վրա հսկողությու՛ն հաստատիր, որպեսզի քեզ ծաղրի չենթարկի թշնամիների առջև, որպեսզի զրույցի նյութ չդառնաս քաղաքում և նախատինք` ժողովրդի մեջ, որպեսզի նա քեզ ամոթահար չանի ամբոխի առջև։


Սիրաքի իմաստություն 42. 9-11

Դիտվել է՝ 2828

Մեկնաբանություններ